Անցնել բովանդակությանը

I Երկու մահերը

«Մահուան տաղեր» ժողովածու

Ես այս երկու մահերն ալ, ո՛վ Տէր, սիրով կ՚ընդունիմ… Կա՛մ ունենալ գիւղական խրճիթ մ՚ուր սէրը տիրէ, Շարժի՜լ շունչին մէջ կնոջ մ՚ու գիրքերու մտերիմ Եվ իրիկուն մը մարի՜լ շրջապատուած վարդերէ…, Եվ կա՛մ յանկարծ վրայէս անցնող հովէն մարտագոռ Տարուիլ դաշտերը կռուոյ, վրիժաբորբ, հրաչուի, Թափելով մերկ սուսերիս ծայրէն վէրքեր բիւրաւոր, Եվ իյնալով անոնց մէջ՝ զերթ անկողնո՜յ մը վարդի…։ Ես այս երկու մահերուն կը փափագիմ փոխն ի փոխ, Անոնք ինծի կը ժպտին և կը ժպտի՜մ ես անոնց, Անոնց մէջտեղ իմ հոգիս կարծես կեցած է շատոնց…։ Օ՜հ, եթէ կեա՛նքս եղաւ պարտէզ մը, զոր ոտնակոխ Ըրին դիպուածն ու ահեղ ճակատագիրը դժխեմ՝ Գոնէ թոյլ տո՛ւր, Աստուա՜ծ իմ, որ ելքն անոր ե՛ս ընտրեմ։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «I Երկու մահերը» սոնետ բանաստեղծությունը («Մահուան տաղեր» ժողովածուից) մահվան և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Մահուան տաղեր
Տողերի թիվ 14