Անցնել բովանդակությանը

Իմ գիւղս

«Սեր» ժողովածու

Իմ գիւղըս, մի՜շտ, իր լայն ու լոյս երկինքով, Իր արտերուն յղութիւնովը հանդարտ, Մանկութիւնովն աղբիւրներուն իր թոթով Եվ լեռներուն լրջութիւնովը զուարթ, Ուր որ երթամ՝ կը դառնա՜յ շուրջը մտքիս, Ծովահայեաց ճամբաներուն մէջ իրեն Մերթ կը բռնէ յոգնած աչքերս ու հոգիս, Մերթ կը փչէ՜ երեսիս հով մ՚իր հովէն… Իր տղոցմով գիւղըս կ՚աճէր ու կ՚երգէր, Կը սարսըռա՜ր իր սէրերով ծաղկաւէտ, Կ՚օրհնաձայնէ՜ր իր ծերերուն շրթանց հետ… Իմ գիւղըս, Տէ՛ր, արդեօք ի՛նչ զով զեփիւռներ, Հով արևներ, ծով ստուերներ կը տեղայ Իմ հոն թողած, իմ հոն թաղուա՜ծ սրտիս վրայ։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Իմ գիւղս» սոնետ բանաստեղծությունը («Սեր» ժողովածուից) կարոտի և հայրենիքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 14