Անցնել բովանդակությանը

Իրիկուան աղօթք

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Համանուագ՝ իրիկուան Աղբիւրներուն, ծառերուն Եվ դարձող գոմը հեռուն Բոժոժներուն հովուական, Ինչպէս ե՜րգը դաշնալուր՝ Ծաւալիլ ու հմայել Եվ անձաւները անել, Տէ՜ր, լեցընե՜լ ձայնիս տուր… Զեփիւռին և մութին հետ, Թաւշափափուկ անոնց պէս, Խնկող ամէն արահետ Ու փայփայող գաղտնապէս, Անցնող ամէն դաշտերէ, Տէ՜ր, իմ երգերըս ըրէ…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Իրիկուան աղօթք» սոնետ բանաստեղծությունը («Հրաշալի յարութիւն» ժողովածուից) աղոթքի և հոգևորի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14