Անցնել բովանդակությանը

Կ՜ձիւնէ

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Կը ձիւնէ հոգիս, կը ձիւնէ վրադ, Կը ձիւնէ անվերջ սպիտակ, հատ-հատ՝ Օրնիբուն ինկող ամէն խօսքերէն Եվ նայուածքներէն, խօսքերէն ամէն… Արևը կարծես մարեր է, մեռեր… Ճառագայթներու պէս փափուկ ձեռքեր Եվ աչքեր՝ գգուող ձեռքերու նման, Հոգիս, մեզ համար ալ չկա՛ն, չկա՜ն… Օհ, նայէ, ինչպէս ամէնէն խոնարհ Ու սիրայօժար էակն իսկ հիմայ Կարծես չուզելով քեզ կը մօտենայ… Քեզի ալ, այո, զի դուն չես կրնար Տեսնըուիլ մինակ, ով միշտ թարմ հոգիս, Եվ այս ծեր մարմնոյն հիմայ կը զոհուիս…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Կ՜ձիւնէ» սոնետ բանաստեղծությունը («Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածուից) ձմռան և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14