Լուսաւորչի կանթեղը
«Արարատեան դաշտին մեջ» ժողովածու
Երկնի անթիւ աստղերէն՝ մերն է միայն անիկա…
Ամէն գիշեր, վերը հո՛ն, Արագածի գլխուն վրայ
Ան կը շողայ առանձին, այնքան անջատ միւսներէն՝
Որ ուրի՛շ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնօրէն…։
Զանի վառեց ու կախեց հո՛ն, մեզ համար, յաւիտեան…
Ան կանթեղն է՝ լոյս առած Լուսաւորչէն Հայութեան,
Անկէ լցուած, անոր ջինջ արտասուքէն՝ իւղի տեղ,
Պլպլացո՜ղ քաղցրութեամբ, պլպլալի՜ք միշտ կանթեղ…
Այդպէ՛ս հաւտաց ու այդպէ՛ս դեռ կը հաւտայ հայ հոգին՝
Որ միշտ դարձաւ, նայեցաւ և յառեցա՜ւ անձկագին
Առտուն՝ ձիւնոտ Մասիսին և գիշերներն ալ՝ անո՛ր…։
Այդպէս և ե՛ս, ո՛վ մեծ Սուրբ, հաւատարծարծ կանթեղիդ
Զգացի, որ հոգւոյս մէջ կը ծագէր շո՛ղը վճիտ,
Եվ կը մեծնա՜ր, կը մեծնա՜ր, մինչև կ՚ըլլա՜ր Ա՛յգ մը նոր…։
Թեմաներ
Գրիգոր Լուսավորիչի մասին Թեքեյանը Գրիգոր Լուսավորիչի մասին Արագածի մասին Թեքեյանը Արագածի մասին Արարատի մասին Թեքեյանը Արարատի մասին Հոգևորի մասին Թեքեյանը հոգևորի մասին Հայրենիքի մասին Թեքեյանը հայրենիքի մասին Հույսի մասին Թեքեյանը հույսի մասին Արևմտահայերեն բանաստեղծություններՍոնետներՎահան Թեքեյանի սոնետներ