Անցնել բովանդակությանը

Արդյոք ո՞ւր ես դու… Ա՜խ, արդյոք դու ո՞ր

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Արդյոք ո՞ւր ես դու… Ա՜խ, արդյոք դու ո՞ր Ճանապարհների հեռուն ես մաշում. Երջանի՞կ ես, թե՞ լուռ ու մենավոր Անդարձ օրերի գարունն ես հիշում։ Արդյոք քո սրտում ի՞նչ հույս է փայլում, Ո՞ր հողն է գգվում քայլերըդ փափուկ, Ո՞ր ջուրն է արդյոք յուր լույս հայելում Մեղմով փաղաքշում դեմքըդ խուսափուկ։ Արդյոք խաղա՞ղ Է սիրտըդ փոթորկոտ, Արդյոք անցյալի լույսերը մեռած Չե՞ն հուզում սիրտըդ, իմ հոգու կարոտ, Իմ քնքուշ սիրած, իմ անդա՛րձ երազ։

1908

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Արդյոք ո՞ւր ես դու… Ա՜խ, արդյոք դու ո՞ր» բանաստեղծությունը (1908, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գարնան և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12