Անցնել բովանդակությանը

Աշնան առավոտի երգը

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Այնպես անլույս է այսօր Առավոտըս լուսացել,— Սիրտըս հիվանդ ու անզոր Անլուսությամբ է լցրել… Մութ է հոգիս հոգնաբեկ1, Թախիծով լի և անհույս.— Հըրաշքով դու այսօր եկ, Ժպտա, որպես արշալույս։ Հողմ ու անձրև շարունակ Իմ լուսամուտն են ծեծում,— Մի՛ թողնիր ինձ միայնակ Անսահման այս կսկիծում…

Ծանոթագրություններ

  1. 1 հոգնաբեկ — հոգնելով ջարդված, շատ հոգնած

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Աշնան առավոտի երգը» բանաստեղծությունը («Գիշեր և հուշեր» ժողովածուից) աշնան և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 12