Անցնել բովանդակությանը

«Այս երեկո կրկին Դուք…»

«Կատվի դրախտ» ժողովածու · 1917

Այս երեկո կրկին Դուք Եկաք, որպես Հուշ, Այնպես մեղմ ու անաղմուկ Եվ այնպես անուշ. ՈՒ երբ ասիք, որ ես Ձեզ Փայփայեմ այսօր, Թվացիք ինձ Դուք այնպես Անօգ ու անզոր… Եվ մի՞թե ես չեղա Ձեզ Եղբայր քնքշագին, Երբ թեքվեցիք որբ ու հեզ Կարոտ իմ կրծքին, Երբ պարզվեցիք ինձ բարակ, Որպես մի ուրու Ու նստեցինք անկրակ Գրկած իրարու…

1917

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Այս երեկո կրկին Դուք…» բանաստեղծությունը (1917, «Կատվի դրախտ» ժողովածուից) սիրո և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1917 թ.
Ժողովածու Կատվի դրախտ
Տողերի թիվ 16