Անցնել բովանդակությանը

Ցանկություն

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1906

Քո հայացքը մոգական Բորբոքում է քաղցր դող,— Պարուրիր ինձ կուսական Հուզումներով քո դյութող։ Ւնձ փաթաթիր որպես ամպ՝ Մութ աչքերըդ մեղմ փակիր, Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ, Անցավ կյանքըս խորտակիր… Արյունոտիր շուրթերն իմ, Սիրտս խայթիր՝ ծիծաղիր. Թ՛ող աչքերս հեզ մեռնին, Կյանքս մարիր ու փախիր։ Քո հայացքը մոգական Բորբոքում է քաղցր դող, — Պարուրիր ինձ կուսական Հուզումներով քո դյութող…

1906

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Ցանկություն» բանաստեղծությունը (1906, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1906 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 16