Անցնել բովանդակությանը

Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս, Աներևույթ դու խոսում ես աշխարհում, Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս, Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում. Քնքուշաբույր ծաղիկների թերթերում, Հույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանում Եվ աստղազարդ, խորհրդավոր գիշերում, Եվ ջրերի արծաթաճոճ օրրանում։ Ամենուրեք մի կարոտ ես դու նետել, Քո ըստվերն ես փռել անծիր աշխարհում, Դու ես հյուսում աստղացանցը ոսկեթել, Գիշեր ու զօր կյանքը դու ես զարդարում։ Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր Թափառում եմ և որոնում տխրադեմ, Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր, Կանչում եմ քեզ, բայց անունըդ չգիտեմ։

1908

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս» բանաստեղծությունը (1908, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 16