Անցնել բովանդակությանը

Կապույտ ծածկոցն իջավ ցած

«Ոսկի հեքիաթ» ժողովածու

Կապույտ ծածկոցն իջավ ցած, — Մեղմ ու անուշ իրիկո՛ւն, Վառիր լույսըդ, վաղ անցած, Լուսե ցնորք, իմ հոգում։ Ամայացած իմ սրտում, Մենության մեջ իմ սև տան, Փռիր քնքուշ ու տրտում Ժպիտը քո խնդության։ Թույլ տուր նորից սիրելու Առօրյական աշխարհում, Արշալույսը քո հեռու, Հայտնությունըդ հմայուն։

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Կապույտ ծածկոցն իջավ ցած» բանաստեղծությունը («Ոսկի հեքիաթ» ժողովածուից) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ոսկի հեքիաթ
Տողերի թիվ 12