Անցնել բովանդակությանը

Կարոտ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1905

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝ Ես ննջել էի ոսկեղեն արտում. Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ — Թվաց որ մեկը կանչում է տրտում… Եվ ես արթնացա խնդության ցավից .— Գիշերվա հովն էր լալիս դաշտերում, Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ, Մենակությունն էր քարի պես լռում…

1905

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Կարոտ» ութնյակ բանաստեղծությունը (1905, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 8