Անցնել բովանդակությանը

Մարել ես արդեն, մեռել ես հավետ

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Մարել ես արդեն, մեռել ես հավետ, Հեռավոր կյանքի երազների բոց,— Խավարն է գրկել հոգիս ալեկոծ, Եվ դեպի լույսը չըկա արահետ… Անդարձ օրերի ցնորական երգ, Դու վաղ ես լռել իմ ցաված հոգում.— Ես ինձ եմ թաղում և չեմ հեկեկում. — Տանջանքի գիշե՜ր — և չըկա եզերք։ Իջել են մթին խոհերը վրաս, Սառն է հիմա իմ գիշերը անափ,— Էլ չկա ոչ մի լուսեղեն տագնապ, Եվ ոչ մի երազ, և ոչ մի երազ…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Մարել ես արդեն, մեռել ես հավետ» բանաստեղծությունը («Գիշեր և հուշեր» ժողովածուից) երազի և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 12