Անցնել բովանդակությանը

Մռայլ թաղումի ջահերի նըման

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Մռայլ թաղումի ջահերի նըման Մեկը աստղերն է վառում տխրությամբ. Իմ հոգու վրա իջել է մի ամպ, Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկա՛ն։ Հիվանդ քնքշությամբ երկինք է պարզում Մեռնող ծաղիկը իր բույրը վերջին. Իմ ջերմ աղոթքի խոսքերը չնչին — Հեռավո՛ր, քեզնից սեր չեն աղերսում։ Իմ սրտում միայն սառած հեկեկանք, Բայց արցունք չըկա իմ սև օրերում. Մեռնում է սիրտըս անհուն խավարում, Եվ դու կա՞ս արդյոք, լուսե անրջանք…

1908

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Մռայլ թաղումի ջահերի նըման» բանաստեղծությունը (1908, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12