Անցնել բովանդակությանը

Քո մազերի ցնորական փայլը պայծառ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1905

Քո մազերի ցնորական փայլը պայծառ, Ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս. Քո աչքերի խորությունը հրդեհավառ, Ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս. Քո ժպիտը թունոտ ծաղկանց բույրի նըման, Որ տիրաբար արբեցնելով մահ է բերում, Քո խենթ մարմնի սարսուռները երջանկության Ախտաբորբոք արևներ են բոցավառում… Թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ, Թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ, Բորբոքի՛ր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ, Մարիր իմ մեջ, մարիր իմ մեջ ցընորք ու հուշ…

1905-1906

«Մթնշաղի անուրջներում» ունեցել է «Կիրք» վերնագիրը. 1912-ի հրատարակությունից Տերյանը հանել է վերջին քառատողը։

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Քո մազերի ցնորական փայլը պայծառ» բանաստեղծությունը (1905, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12