Անցնել բովանդակությանը

Ուշացած սեր

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Բուքն է լալիս. հողմ ու ձյուն, Մառախուղ է և մշուշ. — Ո՞վ է անվերջ հեծեծում, Ո՞վ է կանչում այսպես ուշ։ Ո՞վ է շրջում անդադար, Ու՞մ է կանչում հիմա նա, Ես հեռու եմ, ես օտար, Ասացե՛ք՝ թող հեռանա… Ասացե՛ք՝ թող հեռանա. Թող մոռանա ինձ հավետ,— Անդարձություն է հիմա,— Չկա դարձի արահետ։ Մեկը կորած շիրմիս մոտ Հեկեկում է և երգում. — Ո՞ւմ լացն է այն, ո՞ւմ ցավոտ Երգն է ճերմակ մրրկում… Իմ շիրիմը հեռավոր, Ե՛վ մոռացված, և՛ մենակ, Ո՞վ է հուզում մենավոր Իր թախիծով շարունակ։ Օտար երկրի դաշտերում, Ցուրտ գիշերում ձմեռվա Ո՞վ է անքուն դեգերում, Անվերջ սգում իմ վրա…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Ուշացած սեր» բանաստեղծությունը («Գիշեր և հուշեր» ժողովածուից) սիրո և ձմռան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 6 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 24