Անցնել բովանդակությանը

Անքնություն

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922»

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը, Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը, Պայտերը խփում են, խփում են հողին․— Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին։ Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը, Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը, Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․— Անհա՜յտ է աշխարհը՝ անցնում է ու մահ․

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Անքնություն» ութնյակ բանաստեղծությունը («Խառն բանաստեղծություններ» ժողովածուից) մահվան և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 8