Անցնել բովանդակությանը

«Արևն իջավ։ — Մոտ է ծիրին։ —»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Իրիկունը»

Արևն իջավ։ — Մոտ է ծիրին։ — Փա՛ռք հրաշեկ երկնավորին։ Նա չի՜ տանի դեպի կորուստ Զո՜հ է նա մեզ՝ վառված վերուստ։ Արևը — մի ոսկի հրաշք, Հրե մի սիրտ, հրե մի աչք։ Արևը, որ խե՛նթ է հիմա, Արևը — կյանք, արևը — մահ։ Նա է տալիս թախիծ ու թույն, Կարմիր ժանտախտ, հիվանդություն։ — Բայց զո՜հ է նա՝ վառված վերուստ — Ու չի տանի դեպի կորուստ…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Արևն իջավ։ — Մոտ է ծիրին։ —» բանաստեղծությունը («Ողջակիզվող կրակ» ժողովածուից) արևի և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ 2-2-4-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 12