Անցնել բովանդակությանը

Ես գալիս եմ ահա։ — Նայեցե՛ք, նայեցե՛ք

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922»

Ես գալիս եմ ահա։ — Նայեցե՛ք, նայեցե՛ք։ Ես գալիս եմ ահա — դարերից… Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ Ու երգերը ցնդած օրերի։ Նայեցե՛ք — նայեցե՛ք. դուք ինձ չե՞ք ճանաչում. Ես սիրել եմ աշխարհը — այնքա՜ն… Բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում Ես թաղել եմ թևերս արնաքամ։ Թաղեցի օրերում, երբ գիշերը անհուն Խավարով փայփայում ու գերում էր — ձեզ։ — —Ես գալիս եմ ահա՝ հազարադեմ, բյուրանուն, — Պոռնիկի պես ընկած, աղոթքի պես հեզ…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Ես գալիս եմ ահա։ — Նայեցե՛ք, նայեցե՛ք» բանաստեղծությունը («Խառն բանաստեղծություններ» ժողովածուից) երազի և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 12