Անցնել բովանդակությանը

Էսօր մեր փողոցով անցար - շրթերդ գինու թաս էին

«Տաղարան» ժողովածու · 1921

Էսօր մեր փողոցով անցար — շրթերդ գինու թաս էին, Մազերդ օսկի — աբրեշում, աչքերդ ալմաս էին։ Փողոցում կեցած մնացի՝ աչքերս պղտոր ու գինով։ Արևը խաղում էր վրեդ` հագիդ շորերը խաս էին։ Մե աչքով վրես նայեցիր, ասի թե` սիրով է էլի։ Կարմրագուն կրակի նման այտերդ կարմիր-կաս էին։ Ասի թե` ոտքերդ ընկնեմ, բայց տեղում կեցած մնացի՝ Այտերիդ կարմիր կրակին աչքերդ անմաս էին։

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Էսօր մեր փողոցով անցար - շրթերդ գինու թաս էին» բանաստեղծությունը (1921, «Տաղարան» ժողովածուից) սիրո և գեղեցկության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ 2-4-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Տաղարան
Տողերի թիվ 8