Անցնել բովանդակությանը

«Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,—»

«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»

Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,— Զանգերը թաց ու ցողաբո՜ւյր մայրամուտի… Ահա կույսերը գնում են աղոթելու. Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի… Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ1 Հոգուս վրա — օ, սո՜ւրբ անդորր մայրամուտի…

Ծանոթագրություններ

  1. 1 բիլ — երկնագույն, կապույտ

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,—» բանաստեղծությունը («Ծիածան» ժողովածուից) տխրության և աղոթքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 6 տող՝ բաժանված 3 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 6