Անցնել բովանդակությանը

Մե ձեռիս արաղ է, մեկելը գինի

«Տաղարան» ժողովածու · 1921

Մե ձեռիս արաղ է, մեկելը գինի։ Երկուսն էլ քո անուշ կենացը, գոզալ։ Կարոտ եմ սուլթանի, սիրեկան խանի — Անուշ է քո էշխի բերածը, գոզալ։ Սրտիս համար անուշ երազ ես հիմի, Քնիս մեջը տված մուրազ ես հիմի, Հեռու ես — Վարդստան, Շիրազ ես հիմի` Չի՜ լավանա էշխիդ էրածը, գոզալ։ Մե ձեռիս արաղ է, մեկելը գինի։ Երկուսն էլ քո անուշ կենացը, գոզալ։ Էշխդ թող թուր ըլի, իմ սիրտն հանի — Անո՛ւշ կենա սրտիդ սիրածը, գոզալ։

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Մե ձեռիս արաղ է, մեկելը գինի» բանաստեղծությունը (1921, «Տաղարան» ժողովածուից) գինիի և կենացի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Տաղարան
Տողերի թիվ 12