Անցնել բովանդակությանը

«Նո՛ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Իրիկունը»

Նո՛ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ. Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ։ Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ — Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում — ոչինչ։ Նույնն է սերը՝ կրակված իմ սրտում հիմա՝ Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը — Մահ։

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Նո՛ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ» բանաստեղծությունը («Ողջակիզվող կրակ» ժողովածուից) կարոտի և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 6 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 6