Անցնել բովանդակությանը

«Նո՜ր է կարոտս հիմա. հուր է կարմիր ու հրդեհ»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ»

Նո՜ր է կարոտս հիմա. հուր է կարմիր ու հրդեհ։ Նո՜ր է հմայքը, որով դու ուզում ես կախարդել, Հո՛ւր ես դարձել ու կրակ, փայլ ես կարմիր ու փրփուր, Ինչպես օրերը այս տաք, ինչպես օրերը պուրպուր։ Շուրջդ օրերը վառվում ու հոլովվում են արագ՝ Օրերը տո՜թ ու այրող, ինչպես նայվածքդ հրակ1։ ինչպե՞ս երգեմ, չգիտեմ, կարմիր հմայքը քո այս, Ինչպե՞ս ասեմ աշխարհին, որ աշխարհում արդեն կաս…

Ծանոթագրություններ

  1. 1 հրակ — հրեղեն` բոցավառ աչքերով` լուսարձակներով. փխբ. հրեղեն` բոցավառ աչքերով, հզվդ. բնստ. կրակ

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Նո՜ր է կարոտս հիմա. հուր է կարմիր ու հրդեհ» բանաստեղծությունը («Ողջակիզվող կրակ» ժողովածուից) կարոտի և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 8