Ու լալիս էիր
«Հրո երկիր» ժողովածու · 1916
Ու լալիս էիր —
Դո՞ւ էիր, թե ես…
Ու մազերդ հի՜ր1
Մարեցին կարծես…
Ես կանչում էի
Մշուշում, մուժում.
Ու չգիտեի —
Ի՞նչ էի ուզում…
Ծանոթագրություններ
- 1 հիր — ծիրանագույն, կարմրավուն դեղին, երկնագույն կապույտ
«Հրո երկիր» ժողովածու · 1916
Ծանոթագրություններ
Ստեղծագործության մասին
Եղիշե Չարենցի «Ու լալիս էիր» բանաստեղծությունը (1916, «Հրո երկիր» ժողովածուից) վիշտի և կարոտի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։