Անցնել բովանդակությանը

«Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ»

«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»

Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ. Իմ երգում ինձ կգտնե՞ս — չգիտեմ։ Թե՞ ես ի՜նձ եմ որոնում, բայց գտնում եմ քեզ. Կորցրե՞լ ենք արդյոք մեզ — չգիտեմ։ Գուցե ե՜ս եմ՝ քո երգում, գուցե ի՜նձ ես դու երգում. Ո՞ւմ ես երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ» բանաստեղծությունը («Ծիածան» ժողովածուից) պոեզիաի և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 6 տող՝ բաժանված 3 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 6