Անցնել բովանդակությանը

«Ամեն գիշեր իմ պարտեզում…»

1891

Ամեն գիշեր իմ պարտեզում Լալկան ուռին, հեզ ուռին Վշտատոչոր լաց է լինում, Լաց է լինում իմ ուռին։ Եվ սըրբում է առավոտու Կույս արևը նազելի Հուր ծամերով հեգ1 ուռենու Արցունքները բյուրեղի…

1891, Ալեքսանդրապոլ

Ծանոթագրություններ

  1. 1 հեգ — խեղճ, թշվառ։

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Ամեն գիշեր իմ պարտեզում…» բանաստեղծությունը (1891) ուռենիի և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1891 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8