«Անհուն եթերից, աստղի՛կ լուսափայլ…»
1891
Անհուն եթերից, աստղի՛կ լուսափայլ,
Երբ դու տեսնում ես մեր ոչնչություն,
Երկրային կյանքի խավարն ու մըռայլ,
Անմեղ զոհերի հառաչն ու արյուն,—
Նըսեմանում է հայացքըդ փայլուն,
Ճնշում է և՛ քեզ թախիծ դառնագին,
Դու աղոթում ես և լուռ արտասվում.
— Օ՜, նախանձում եմ ես քո արցունքին։
1891, Էջմիածին
Թեմաներ
Կյանքի մասին Իսահակյանը կյանքի մասին Խոհի մասին Իսահակյանը խոհի մասին Փիլիսոփայության մասին Իսահակյանը փիլիսոփայության մասին Աղոթքի մասին Իսահակյանը աղոթքի մասին Տխուր Ավետիք Իսահակյանի տխուր բանաստեղծությունները Վիշտի մասին Իսահակյանը վիշտի մասին Բնության մասին Իսահակյանը բնության մասին Կարճ բանաստեղծություններ