Անցնել բովանդակությանը

Ես չեմ կարող աչքս փակել

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Ես չեմ կարող աչքս փակել Եվ գլուխս դնել բարձին, Երբ ինչ-որ տեղ, ինչ-որ մի ամպ Ինչ-որ մի մութ Սպառնում է լուսաբացին։ Ես չեմ կարող չխառնվել Այս աշխարհի անց ու դարձին, Չապրել իմ այս ապրած կյանքի Օրով, ժամով, ակնթարթով։ Ու քանի դեռ չեմ դառել հող, Ես չեմ կարող չլինել Ես… Եվ ինչ լավ է, որ չեմ կարող։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Ես չեմ կարող աչքս փակել» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) գիշերվա և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 12