Անցնել բովանդակությանը

Ես չեմ կարող չըմբոստանալ

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Ես չեմ կարող Չըմբոստանալ այն ստի դեմ, Որ գալիս է օտար հողից, Որ թափվում է Մինչև անգամ հարդագողից։ Ականջներ է փնտրում անփորձ, Հոգիներ է փնտրում անգործ, Ճգնում է, որ մի ճեղք ճարի Մեր հավատի ամրոցի մեջ Ու խարխլի… Լույսի սովոր Մեր աչքերը մեզնից խլի… Ու վնգստա, ու վնգստա, Որ սև ասենք սպիտակին, Ագռավ ասենք մեր տատրակին, Իրենց բուին արծիվ ասենք, Առյուծ՝ իրենց կատվի ձագին։ Ես չեմ կարող չըմբոստանալ Այդ ստի դեմ և այն կարգի, Որ իր կաշվից դուրս է գալիս, Ճգնում է այդ ստի ուժով Հեռացնել, կանխել անգամ, Ահեղ ժամն իր հոգեվարքի։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Ես չեմ կարող չըմբոստանալ» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) բնության և լույսի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 22 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 22