Անցնել բովանդակությանը

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն

1919

Արևելքի եդեմներին1 իջավ պայծառ իրիկուն, Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն. Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի… Ա՜խ, թե նորից գըտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն…

1919 Նոյեմբերի 21

Ծանոթագրություններ

  1. 1 եդեմ — դրախտ, երանավետ տեղ, դրախտավայր, պարտեզ, բուրաստան, արքայություն, երանություն, երկինք

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն» քառյակ բանաստեղծությունը (1919) երազի և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։

Ժանր Քառյակ
Գրության թվական 1919 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 4