Աշուն
1908
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից,
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։
1908
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Աշուն» բանաստեղծությունը (1908) մանկականի և աշնան մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։