Անցնել բովանդակությանը

«Ահա նորեն գարուն եկավ…»

1919

Ահա նորեն գարուն եկավ. Օ՜, կտրեցե՛ք, օ՜, կտրեցե՛ք Լեզուները թռչունների, Որ չհանդգնեն երգել անհոգ Երգերն իրենց տարփանքների՝ Մեր մորթված մանուկների Ցրիվ եղած նշխարների Փոշու վրա, որոնց պիտի Ծածկեն անգութ ծաղիկները՝ Լի՜րբ, անզգա…

1919, Ժընև

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Ահա նորեն գարուն եկավ…» բանաստեղծությունը (1919) գարնան և վիշտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1919 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10