Օր. Մ.-ին
1899
Նայում եմ քեզ… միտս է գալիս,
Որ տեսել եմ ուրիշ մի տեղ՝
Կապուտաչյա, թարմ ժպտալիս
Ու զարդարված այդպես շքեղ։
Հա՜… դու չէիր. այն քեզ նման
Մի ծաղիկ էր, որ ես տեսա…
Ես այն տեսա վա՜ղ— մի գարնան…
Է՛հ, դո՛ւ ծաղկիր… թոռմել է նա…
1899
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Օր. Մ.-ին» բանաստեղծությունը (1899) գարնան և ծաղիկների մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։