Ո՞ւր հեռանաս, կոխած տեղերդ արյունոտ
1918
Ո՞ւր հեռանաս, կոխած տեղերդ արյունոտ.
Ո՞ւմ մոտ գնաս, ծանոթդ, ընկերդ արյունոտ.
Ո՞նց մոռանաս էս աշխարհքը արյունոտ,
Երգ ես լսում, լսած երգերդ արյունոտ։
1918, Հուլիսի 12
1918
1918, Հուլիսի 12
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Ո՞ւր հեռանաս, կոխած տեղերդ արյունոտ» քառյակ բանաստեղծությունը (1918) պոեզիաի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։