«Հայրենի աղբյո՛ւր…»
1913
Հայրենի աղբյո՛ւր,
Երգերս վըճիտ
Հյուսել կուգայի
Բյուրեղ կարկաչիդ։
Ես հիմա այնպե՜ս
Հոգնած եմ ու լուռ, —
Դո՛ւ հավերժ կերգես,
Հայրենի աղբյո՛ւր…
1913, Կոլլոնժ
1913
1913, Կոլլոնժ
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Հայրենի աղբյո՛ւր…» բանաստեղծությունը (1913) հայրենիքի և պոեզիաի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։