Անցնել բովանդակությանը

Ծաղկե քառյակ

Քերթողի վառ խանդով գրված Քառյակներեն ավելի, Ես կը սիրեմ նրբակազմած, Գունեղ քառյակը ծաղկի։ Նկարագեղ ոճով գծված Պատկերն հուզիչ է նվազ, Քան դաշտերե լայնատարած Քաղված ծաղիկն հեշտանազ։ Հո՚ն, բաժակին մեջ ծաղիկին Ոսկեփոշի թեւով գեջ, Սիրով պատած սիրտի մ՚ անգին Կ՚ առնե պատկերն ելեւէջ։ Այդ պատկերը շատ ավելի Հուզիչ է՝ քան քերթողին Հույզով մ՚ անհուն, անպատմելի Գրած տողերն քառյակին։

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Ծաղկե քառյակ» բանաստեղծությունը գեղեցկության և ծաղիկների մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 16