Անցնել բովանդակությանը

«Նա որքա՜ն դալկադեմ, մրսո՞ւմ է նա արդյոք…»

(Սոնետ XV)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Կրկին անգամ Պետրոս Դուրյանին

Նա որքա՜ն դալկադեմ, մրսո՞ւմ է նա արդյոք, Այս հիվանդ պատանին՝ և՛ անխոս, և՛ անձայն. Նա ցավի, զրկանքի կենդանի մսարձան, Նա երկնող ցավերի ցավածին սև արդյունք։ Նա որքա՜ն անհանգիստ…Վառ հուրն է երևի Մոխրանում փոթորկոտ նրա մունջ հոգում, Կյանքի վառ կարոտն է այն հոգում մորմոքում, Կարոտը վառ սիրո և անմար արևի։ Օ՜, որքա՜ն ցավեր ու կսկիծ է ամբարել, Օ՜, որքա՜ն նրբանուրբ, որքան խո՜ր ու խորունկ, Այս հիվանդ, մխացող պատանին հանճարեղ… Ես ցավով մի խորին, աչքերիս արտասուք, Հոգուս մեջ — և՛ կսկիծ, և՛ խոր, և՛ արնալի, Համբուրում եմ նրա ճակատը մեռյալի…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Նա որքա՜ն դալկադեմ, մրսո՞ւմ է նա արդյոք…» սոնետ բանաստեղծությունը (1948, «Մուտք» ժողովածուից) սիրո և երազանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14