Անցնել բովանդակությանը

«Եղբայր իմ դու, վաղամեռիկ ու հանճարեղ…»

(Սոնետ XIV)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Պետրոս Դուրյանին

Եղբայր իմ դու, վաղամեռիկ ու հանճարեղ. Ես քեզ համար արցո՞ւնք հեծեմ, արյո՞ւն լացեմ, Ես դալկաթերթ քո ճակատին գարուն բացե՞մ, Պաղ հոգուդ մեջ վառե՞մ նորեն անանց արև։ Ասա՛, եղբայր, ի՞նչ կուզես դու, ի՞նչ կցանկաս. Գաղտնարանը հոգուս լիքն է ամեն ինչով. Մահվան ժամը դալկադեմ՝ իր քուն ու նինջով, Իմ սրտից՝ զատ, հոգուց՝ հեռու և բացակա։ Լուռ է, անձայն… Նա չի խոսում, չի գանգատվում. -Կուզե՞ս Լուսինը սգա քեզ, ասա՛, եղբայր,- Ձայնեցի ես նորեն սիրով, մտերմաբար… Նրա շիրմից մարվող մրմունջ է անջատվում․— Ոնց մխացող խնկի հոտով մեղմիկ հուշեն. -Մահից հետո թող ինձ հիշեն, միայն հիշեն։

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Եղբայր իմ դու, վաղամեռիկ ու հանճարեղ…» սոնետ բանաստեղծությունը (1948, «Մուտք» ժողովածուից) սիրո և երազանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14