Անցնել բովանդակությանը

Ես ալ...

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Ես ալ՝ ատեն1 մը քարէն Ջուր հանեցի, բայց հիմայ Կ՚ուզեմ, որ ջուրը կենայ, Ու կարծրանայ, քար ըլլայ… Կուզեմ ամէն ու ամէն Սահող, փախչող իրերուն Վրայ իյնալ սարսռուն, Օրըս չեղած իրիկուն։ Ո՜չ, երազ չեմ ուզէր ա՛լ Քաղել երկրի իրերէն, Այլ երազիս մարմին տալ… Օրն իրիկուն է արդէն… Չանցած այն դուռը անել Կ՚ուզեմ հոս սիւն մը կանգնել…։

Ծանոթագրություններ

  1. 1 Ատեն, ատենոք — ժամանակ, ժամանակով

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Ես ալ...» բանաստեղծությունը («Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածուից) ժամանակի և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-6 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14