Անցնել բովանդակությանը

«Ամեն գարունքին…»

1911

Ամեն գարունքին՝ Արագիլն ուրախ կիջներ մեր ծառին. Մանուկ ականջիս բարձըր կըկանչեր, — «Դուրս արի խաղանք, ծաղիկ եմ բերել»։ Ամեն գարունքին՝ Արագիլն ուրախ կիջներ մեր ծառին. Պատանի սրտիս բարձըր կըկանչեր, — «Դուրս արի՝ թռչինք, երազ եմ բերել»։ Ամեն գարունքին՝ Արագիլն ուրախ կիջներ մեր ծառին. Ու նորեն կերթա, ու նորեն կուգա, Բայց, ա՜խ, ինձ համար էլ երազ չկա…

1911

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Ամեն գարունքին…» բանաստեղծությունը (1911) գարնան և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1911 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12