Անցնել բովանդակությանը

Խնդանք, եղբայրներ

«Գ. շրջան. 1915-1920» ժողովածու

Խնդա՛նք, եղբայրներ, իրենց փափագին Քովն ինկած մարդոց ծիծաղով խնդանք, Մեր դիակները գրկած կաթոգին՝ Աշխարհի վրայ որքան Հայ որ կանք, Խնդա՛նք աշխարհի ժահրոտ երեսին…։ Խնդա՛նք, եղբայրներ, կոկորդապատառ Քահ-քահով մ՚երկար խնդանք միասին. Չէ՞ որ ա՛լ լալու չմնաց պատճառ, Չէ՞ որ մեր մեծ հարցն ինքնին լուծուեցաւ Ու մեր հին վէրքերն հոգւոյն ու միսին Ա՛լ մեզի երբեք պիտի չտան ցաւ…։ Ուրեմն, եղբայրնե՛ր, խնդա՛նք միասին, Խնդա՛նք Աստուծոյ ալ ժանտ երեսին…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Խնդանք, եղբայրներ» բանաստեղծությունը («Գ. շրջան. 1915-1920» ժողովածուից) Հայոց ցեղասպանության և վիշտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 13 տող՝ 5-6-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գ. շրջան. 1915-1920
Տողերի թիվ 13