Անցնել բովանդակությանը

Ծովափ

«Սեր» ժողովածու

Սըլացիկ, մաքուր, Մաքրութեամբ մ՚որ դուրս Կը զեղու և ուր Կը մխայ զմուռս՝ Ծովափէն կ՚անցնի՜ Եվ ծովն իր ետև Կ՚ըլլայ աւելի Կապոյտ ու թեթև… Կարծես թիթեռէն Քայլին չափն առէր՝ Կ՚իջնէ, կ՚ելլէ վեր… Եվ իր հետ կ՚ելլեն, Կ՚իջնեն հոգիէս Ալիքնե՜ր կարծես…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Ծովափ» սոնետ բանաստեղծությունը («Սեր» ժողովածուից) ծովի և գեղեցկության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 14