Անցնել բովանդակությանը

«Ամառվա կապույտ, անդորր գիշերին…»

1940

Ամառվա կապույտ, անդորր գիշերին, Ժայռի կատարին նստել եմ մենակ՝ Հայացքըս հառած նիրհ մտած ծովին։ Լո՜ւռ է ամեն ինչ և ամենուրեք. Ժամանակն՝ անշարժ, և ողջ տիեզերք Լցված խորազգաց, խորին լռությամբ։ Պա՛հ երանավետ և նվիրական, Անհուն լռություն տիեզերական։ Ե՛ս տեսնում եմ ինձ, ե՛ս լսում եմ ինձ Ե՛ս զգում եմ ինձ, ճանաչում եմ ինձ։

1940

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Ամառվա կապույտ, անդորր գիշերին…» բանաստեղծությունը (1940) բնության և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ 3-3-2-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1940 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10