Վարդանանց
(Նախերգանք)
«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու
Պատերազմ էր հաւատքի և հայրենեաց փրկութեան…
Կ՚իջնէր վերջին իրիկունն, ու արիւնները վաղուան
Հորիզոնին վրայ կարծես էին կանխաւ ցոլացած
Փայլատակող, եռացող և բարձրացող առ Աստուած…։
Դաշտը ամբողջ կը դողար՝ իր խոր անունն՝ Աւարա՜յր
Արձագանգուած լսելով ժամանակին մէջ անծայր…
Գետը Տղմուտ կը հոսէր՝ պղտոր անունը իրեն
Ադամանդի պէս բարձած, պսպղալէն, թրթռալէն…
Հոն գագաթին Մասիսի, հոն աստուածները Հայոց
Կը հսկէին համախումբ՝ արձակելով ծուխ ու բոց
Նոր Աստուծոյն դէմ քինոտ, բայց սրտեռանդ, անհամբեր…։
Եվ դիմացէն, քաղցրանիստ Արագածին ի վերև
Քրիստոս իջած, պահուըտած ճերմակ ամպի մը յետև,
Ինչպէս գիշերն իր վերջին՝ բազկատարած կ՚աղօթէր…։
Թեմաներ
Ավարայրի մասին Թեքեյանը Ավարայրի մասին Քրիստոսի մասին Թեքեյանը Քրիստոսի մասին Արարատի մասին Թեքեյանը Արարատի մասին Հայրենասիրական Վահան Թեքեյանի հայրենասիրական բանաստեղծությունները Հոգևորի մասին Թեքեյանը հոգևորի մասին Պայքարի մասին Թեքեյանը պայքարի մասին Արևմտահայերեն բանաստեղծություններՍոնետներՎահան Թեքեյանի սոնետներ