Անցնել բովանդակությանը

Վիշտ մը

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Վաղուց է, որ կեանքն ինձի ամէն հրճուանք զլացաւ։ Եվ վարժըուած եմ ատոր. Բայց չունենալ ոչ մէկ վիշտ, հարատևող ոչ մէկ ցաւ, Որ հոգիիս մէջ պղտոր Յստակութիւնն իր դնէր և կազմէր կապն օրերուս, Որ միայն իմըս ըլլար, Իմ թաքստոցս, ուր յաճախ մարդոց աչքէն տալով խոյս, Պահւտէի դողահար…։ Չունենալ վիշտ մը շքեղ, տոկուն ու կարծր ինչպէս վէմ, Որուն վրայ հակած միշտ. Կեանքս աշխատէր ու կերտէր անկէ անդրի մը վսեմ… Չունենա՜լ զայն, ա՛հ, ի՜նչ վիշտ…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Վիշտ մը» բանաստեղծությունը («Հրաշալի յարութիւն» ժողովածուից) վիշտի և մենության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 12