Անցնել բովանդակությանը

Էստոնական երգ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1906

Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝ Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.— Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝ Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։ Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան, Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին, Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։ Եթե հեռվում ճակատագիրն անհոգի Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի, Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի Անմխիթար մորմոքումից քո ցավի…

1906

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Էստոնական երգ» բանաստեղծությունը (1906, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) սիրո և մենության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1906 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12