Անցնել բովանդակությանը

Հեկեկում է անվերջ

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Հեկեկում է անվերջ, Հեկեկում. Մենավոր ու վհատ Իմ հոգուն Հարազատ — Անհատնում, անպատում Կսկիծով Հեկեկում է տրտում, Հեկեկում… Մշուշոտ ու աղոտ օրերում Գիշերները երկար ու անքուն Փողոցում, դաշտերում, անտառում. Անամոք իմ հոգում, Անանուն և անտուն, և անքուն Մղկտում է անվերջ, Հեկեկո՛ւմ, հեկեկո՛ւմ, հեկեկո՛ւմ…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Հեկեկում է անվերջ» բանաստեղծությունը («Գիշեր և հուշեր» ժողովածուից) տխրության և մենության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ 9-7 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 16