Անցնել բովանդակությանը

Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1905

Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ, Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում, Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում. — Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր… Ճառագայթներ, որ շողացին ու չկան, Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս. Կյա՛նքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս, Որ չի վառում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։ Հեռածավալ անհայտներում պահվտած Գալիք օրերն անհուն, անտես խավարում. — Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում Կանթեղի պես առկայծում է քո դիմաց…

1905

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ» բանաստեղծությունը (1905, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12