Անցնել բովանդակությանը

«Գիտեմ, որ մի օր կմեռնեմ ես էլ…»

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1916

Գիտեմ, որ մի օր կմեռնեմ ես էլ Ու կվերջանա իմ կյանքի ուղին։ Մոռացած բոլոր երգերս լուսե՝ Կհանձնեն ինձ էլ արգավանդ հողին։ Արևը նորից անհոգ կխնդա՝ Փռելով չորս դին լուսավոր գանձեր։ Եվ մայրս անգամ էլ չի՜ հավատա, Որ եղել եմ ես, ապրել ու անցել։ Եվ գերեզմանս երբ փակվի ինձ հետ — Մեղքս կմոռնան, սիրո խոսք կասեն, — Եվ անցած կյանքս կդառնա լեգենդ՝ Օրերիս նման անդարձ ու վսեմ…

1916

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Գիտեմ, որ մի օր կմեռնեմ ես էլ…» բանաստեղծությունը (1916, «Խառն բանաստեղծություններ» ժողովածուից) մոր և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 12